Տնամերձ տնկարանների ծրագիր
Հովանավորություն 2 տարվա համար- $2000

«Տնամերձ տնկարաններ» ծրագիրը հնարավորություն է ընձեռում գյուղաբնակներին հնարավորինս արդյունավետ օգտագործել իրենց տնամերձ հողամասները՝ աճեցնելով և հետագայում գումարի դիմաց վաճառելով այդ ծառերը «Էյ Թի Փի»-ին: Հիմնադրամի աշխատակիցների մասնագիտական խորհուրդների և պարբերական մշտադիտարկումների արդյունքում ծրագրում ներառված յուրաքանչյուր շահառու ընտանիք կարող է աճեցնել 1500-ից մինչև 2000 ծառ: Հիմնադրամը ծառերը հետագայում վերատնկում է իր Համայնքային ծառատունկի և Անտառվերականգնման ծրագրի շրջանակում, իսկ շահառու ընտանիքները ամեն անգամ ծառերի վաճառքից կարողանում են ավելացնել իրենց եկամուտը 30%-ով:

Ցանկանում են կատարել նվիրատվություն

$2000

Երկու տարվա նվիրատվության ենթակա գումար

$1000

Դառնալով Տնամերձ տնկարան ծրագրի հովանավոր՝ Դուք Հիմնադրամին աջակցելուց բացի օգնում եք նաև շահառու ընտանիքիներին՝ ապահովելով նրանց կայուն եկամտով: Հովանավորներից յուրաքանչյուրը կաջակցի ծրագրում ընդգրկված ընտանիքիներից որևէ մեկին և տարվա ընթացքում կստանա տվյալ ընտանիքի կողմից աճեցվող ծառերի վերաբերյալ ամփոփ հաշվետվություներ: