«ԿԱՌՈՒՑԵՆՔ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» ԾՐԱԳԻՐ

«Էյ Թի Փի»-ն մինչ այժմ դասընթացներ է անցկացրել աշխարհասփյուռ հայկական
գաղթօջախների ավելի քան 100 դպրոցում՝ կրթելով շուրջ 10000 աշակերտի և նրանցից շատերին հյուրընկալելով Հայաստանում

«Կառուցենք կամուրջներ» ծրագիրը կրթում և իրազեկում է Հայաստանից դուրս ապրող հայազգի աշակերտներին և ուսանողներին՝ միաժամանակ հնարավորություն տալով նրանց կապ հաստատել հայաստանաբնակ իրենց համախոհների հետ՝միասին գտնելու լուծումներ մի շարք բնապահպանական հիմնախնդիրների շուրջ: Այդ առումով, սփյուռքի մեր բազմաթիվ դպրոցները հրավիրվում են Հայաստան՝ ծանոթանալու և կապեր հաստատելու իրենց հասակակիցների հետ Հայաստանում, ինչպես նաև միասին ծառ տնկելու:

Ամրացրու արմատներդ
«Կառուցենք Կամուրջներ»-ի հետ

Դպրոցական այցեր

Մեզ հյուրընկալող բոլոր ուսուցիչներին և աշակերտներին սիրով ծանոթացնում ենք Հայաստանի կենսաբազմազանության և էկոհամակարգային առանձնահատկությունների հետ: Այցերի ընթացքում իրականացվում են ինչպես լսարանային աշխատանքներ, այնպես էլ մեկօրյա տարբեր միջոցառումներ ընդգրկող ծրագրեր:

«Էյ Թի Փի»-ի ուսումնական ձեռնարկը Ձեր դպրոցում

Անվճար տրամադրվող մեր ուսումնամեթոդական նյութերը օժանդակում են շրջակա միջավայրի վերաբերյալ դասընթացների անցկացմանը՝ առավելագույնս շեշտելով գլոբալ քաղաքացու ձևավորման կարևորությունը՝ ուղղված առողջ և կենսունակ միջավայր ստեղծելուն:

Դպրոցական այցեր Հայաստան

«Կառուցենք կամուրջներ» ծրագիրը համախմբում է աշխարհի տարբեր անկյուններից և Հայաստանից համախոհ երիտասարդների՝ վերհանելու և լուծելու ներկայիս բնապահպանության ոլորտում ծառացած մի շարք խնդիրներ: Օտարերկրյա ուսանողներն ևս կարող են այցելել Հայաստան և տնկել ծառեր՝ միաժամանակ կապ հաստատելով իրենց սերնդակիցների և համախոհների հետ:

Դարձիր կամավոր «Կառուցենք կամուրջներ» ծրագրի շրջանակում

Մեզանից յուրաքանչյուրն ունի էկոհամակարգերն ու մեր բնական ռեսուրսները պաշտպանելու կարողություն: Անկախ նրանից՝ մասնակցում եք աղբահավաքի, թե համայնքային որևէ այլ միջոցառման, Ձեր իրազեկվածությունն ու ներգրավվածությունը այդ աշխատանքներում հսկայական ազդեցություն կարող է թողնել թե′ մարդկանց և թե′ շրջակա միջավարի վրա:

Շնորհակալություն «Կառուցենք կամուրջներ» ծրագրով հետաքրքրվելու համար

Հետաքրքրված եմ (նշիր ցանկացածը)

Կարևոր իրադարձություններ

Կառուցենք կամուրջներ. Ուոթերթաունի Սուր...

01 Sep, 2018

Կարդալ Ավելին

Նկարազարդ թողարկման միջոցով երեխաները տե...

05 Feb, 2018

Կարդալ Ավելին

Կատարիր նվիրատվություն

01 Jan, 2021