Օգտագործի′ր մեր թռիչքի հաշվիչը՝ քո ածխածնի հետքը որոշելու և այն նվազեցնելու նպատակով ծառ տնկիր

FROM (ORIGIN AIRPORT) *

TO (DESTINATION AIRPORT) *

CLASS *

Մինդեռ մենք կարծում ենք, որ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը առաջնային լուծման կարիք ունեցող խնդիրներից է, գոյություն ունի ածխածնի հետքի փոխհատուցման գաղափարը, որը հիանալի միջոց է քո իսկ ներդրումն ունենալու կլիմայի փոփոխության ազդեցության մեղմելու գործընթացում: Բազմաթիվ մարդիկ, որպեսզի կրճատեն իրենց թռիչքների հետևանքով առաջացած ածխածնի հետքը, տնկում են ծառեր՝ այսպիսով փոխհատուցելով շրջակա միջավայրին հասցրած վնասի դիմաց:


Փորձե′ք մեր ածխածնի հետքի հաշվիչը՝ որոշելու Ձեր թռիչքներից առաջացած արտանետումների քանակը: Ծառերն աճելու ընթացքում մթնոլորտից կլանում են ածխաթթու գազ և օգնում կրճատել կլիմայի փոփոխության պատճառ հանդիսացող ջերմոցային գազերը:

Այսպես օրինակ՝ հաշվիչի օգնությամբ մենք կարող ենք հաշվարկել Բոստոնից Լոս Անջելես չվերթից առաջացած ածխածնի երկօքսիդի քանակը, որն ի դեպ կազմում է 1.2 մետրիկ տոննա, իսկ Լոս Անջելեսից Հայաստան՝ 3.5 մետրիկ տոննա:


Սոճենին երեսուն տարվա ընթացքում կարող է կլանել մոտ 0.66 մետրիկ տոննա ածխածնի երկօքսիդ, հետևաբար վերոնշյալ ածխածնի հետքի փոխհատուցման համար անհրաժեշտ կլիներ տնկել 2 ծառ ներքին և 5 ծառ՝ տրանսատլանտիկ չվերթների համար:

Մենք խրախուսում ենք ուղևորությունների դեպքում օգտվել այս հաշվիչից և տնկել ծառեր՝ նվազեցնելու ածխածնի հետքը: «Էյ Թի Փի»-ի կողմից մեկ ծառի աճեցման և խնամքի աշխատանքներ իրականացնելու համար պահանջվում է ընդամենը $25: Նվիրատվության և Ձեր անվանական ծառը տնկելու համար սեղմեք այս կոճակը: