21 Oct, 2021

«Էյ Թի Փի»-ն սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրերի միջոցով ընդլայնում է իր գործունեությունը Արցախում

Արցախի ամենաշատը տուժած Մարտունու և Ասկերանի շրջանի բնակիչներին աջակցելու նպատակով «Էյ Թի Փի»-ն մշակել է սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրեր, քանի որ պատերազմի հետևանքով այդ շրջանների բնակիչների զգալի մասը զրկվել է վարելահողերից:

Ներկայումս Արցախի հանրապետություն սննդամթերք ներկրվում է մեծամասամբ Հայաստանից, այն էլ՝ բավականին թանկ գնով: Նպանատիպ խնդիրների լուծման համար «Էյ Թի Փի»-ն մեկնարկել է երկու նոր ծրագիր՝ այն է ՝ Արցախի շուրջ հիսուն շահառու ընտանիքի համար հիմնել 30 քմ տրամագծով փոքր ջերմոց , ինչպես նաև ջերմատուն Ստեփանակերտում:

Ծրագրի շրջանակում շահառու ընտանիքների հետ կանցկացվեն խորհրդատվական աշխատանքներ, կտրվեն գյուղատնտեսական գործիքներ, բանջարեղենների սերմեր, որոնք  սննդի աղբյուրից բացի հետագայում  կարող են իրացվել  շուկայում:

Հարկ է նշել, որ Ասկերանի և Մարտունու շրջանի Հերհեր, Թաղվարդ Կարմիր Շուկա և Ճարտար գյուղերը վերջին արցախյան պատերազմի ընթացքում կրել են զգալի կորուստներ: Հետևաբար, այս ծրագրի նպատակն է տվյալ համայնքների բնակիչներին   ցուցաբերել ֆինանսական աջակցություն և որ ամենակարևորն է ՝ ներշնչել հույս ապագայի նկատմամբ: Ջեմոցներից բացի  ծրագրի շրջանակում բնակիչներին կտրվեն  նաև պտղատու ծառեր և դրանց աճեցման վերաբերյալ անվճար խորհրդատվություններ:

Ծրագրերը կյանքի կոչելու համար «Էյ Թի Փի»-ն համագործակցում է «Կանաչ Արահետ» հասարակական կազմակերպության, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի և Վուսթերի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողների հետ, ովքեր  անցյալ տարի օգնեցին նախագծել դիմացկուն և ամուր կառուցվածք ունեցող ջերմոցներ, որոնք պատրաստվում են հայաստանյան շուկայում արտադրվող մատչելի նյութերից:   

Անդրադառնալով ոչ պակաս կարևորություն ունեցող Ստեփանակերտում հիմնվող ջերմատան ծրագրին՝ հարկ է նշել, որ  վերջինիս շնորհիվ Հիմնադրամի համայնքային ծառատունկ ծրագիրը կընդլայնի իր գործունեության ծավալները Արցախում:

Նախատեսվում է, որ Ստեփանակերտի ջերմատանը տարեկան կարտադրվի 20-ից մինչև 30 հազար տնկի, որոնք կնպաստեն հետպատերազմյան Արցախի շրջակա միջավայրի վերականգնմանն ու կենդանական աշխարհի հարստացմանը: Ջերմոցում աճեցվող պտղատու ծառերը նաև կտրամադրվեն  բնակիչներին: Ջերմատան աշխատակազմը հիմնականում բաղկացած կլինի արցախցիներից, որոնց հետ նախապես կանցկացվեն վերապատրաստման աշխատանքներ: Ավելին, «Էյ Թի Փի»-ն ջերմատունը կապահովի ոռոգման համակարգով և խմելու ջրով:

Եթե ցանկություն ունեք աջակցել ծրագրի շահառուներին, խնդրում ենք այցելել www.ArmeniaTreeProject.org/en/donation   և մեկնաբանությունների բաժնում նշել «Artsakh Project»:  

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է` տեղակայված Ուոբուրն և Երևան քաղաքներում: Մենք իրականացնում ենք կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր` Հայաստանի և Արցախի աղքատ և անտառազուրկ գոտիներում, որոնք միտված են նաև բարելավելու բնակիչների սոցիալ- տնտեսական վիճակը : 

Մանրամասների համար  այցելեք  ArmeniaTree.org: