04 Nov, 2021
2021թ.-ի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 12-ը ընկած ժամանակահատվածում Շոտլանդիայի Գլազգո քաղաքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը (COP26): Համաշխարհային պատվիրակների մասնակցությամբ այս գագաթնաժողովը հարթակ է հանդիսանում մասնակից երկրների համար ՝ արագացնելու 2015 թ.-ին հաստատված փարիզյան համաձայնագրի նպատակների իրականացմանն ուղղված գործողությունների տեմպը: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին ինչպես մասնակից երկրների կողմից առաջադրված կլիմայի փոփոխությանն ուղղված նոր լուծումներն ու ձեռնարկվելիք միջոցառումները, այնպես էլ յոթը ոգեշնչող նախաձեռնությունները, որոնք գալիս են վկայելու, թե որքան կարևոր է «տեղի» բնակչության դերը՝ կլիմայի փոփոխության և դիմակայուն շրջակա միջավայր ստեղծելու հիմնախնդրում:
«Տեղական դերակատարները» առանցքային դեր են խաղում կլիմայի փոփոխության՝ մասնավորապես մթնոլորտում ածխածնի քանակը մինչև 2050 թվականը զրոյացնելու հարցում
Քաղաքային հովացմանն ուղղված նոր հնարքներով և նախաձեռնություններով հանդես եկող «տեղի» համայնքներից ընդհուպ մինչև էներգիայի շուկաների զարգացմամբ զբաղվող տեղական իշխանությունները սերտորեն աշխատանքներ են տանում այս ոլորտում՝ միտումով կրճատելու հանածո վառելիքի սպառման ծավալները:
Այս յոթը նախաձեռնությունները ցույց են տալիս, թե ինչպես են տեղական» դերակատարները» նորարական լուծումներ կիրառելու միջոցով պայքարում կլիմայի փոփոխության հարմարվողականության մարտահրավերների դեմ:
Մեծ Բրիտանիայի համայնքները կլիմայի դիմակայունության ապահովման համար որդեգրել են բնահեն լուծումներ
Նոր համայնքային անտառ նախաձեռնությունը (New Community Forest) համագործակցում է Մեծ Բրիտանիայի հյուսիս-արևելյան շրջանի վեցը տեղական իշխանությունների, բարեգործական կազմակերպությունների, ձեռնարկությունների և հողատերների հետ՝ նպատակ հետապնդելով մինչև 2050թ. երկրի անտառածածկույթը ընդլայնել 30%-ով:
Համագործակցության նպատակը հետևյալն է. հզորացնել տեղական էկոհամակարգերը և չմիջամտել բնության բնականոն հունով վերականգնվելու գործընթացին: Որդեգրած գործելակերպը կխթանի տեղի անտառների և ափամերձ ճահիճների դիմակայունության ամրապնդման բնական գործընթացին: Սա ոչ միայն կվերականգնի կենսաբազմազանությունը՝ բուսական և կենդանական աշխարհը, այլ նաև կպաշտպանի տեղի համայնքներին կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունից:
Սահելի շրջանի հարյուրավոր տեղաբնակներ հանդես են եկել Աֆրիկայում մեծ կանաչ պատ ստեղծելու նախաձեռնությամբ
«Մեծ Կանաչ պատ» նախաձեռնության նպատակն է վերականգնել դեգրադացված լանդշաֆտները և վերափոխել աշխարհի ամենաաղքատ շրջաններից մեկի՝ Սահելում բնակվող միլիոնավոր մարդկանց կյանքեր: Սահելը կամ ինչպես սահմանվել է Աֆրիկյան միությունը՝ Մեծ կանաչ պատ նախաձեռնությունը, ընդգրկում է միլիոնավոր բնակչություն ունեցող տասնմեկ երկիր, որոնց բարեկեցությունը Սահարա անապատի ընդլայնման պատճառով ներկայումս վտանգված է:
Նախաձեռնությունը մինչև 2030թ.-ը նպատակ ունի վերականգնել 100 միլիոն ակր մակերեսով դեգրադացված, անապատացված հողեր, մթնոլորտից համամասնորեն կրճատել (սեկվեստրացնել) 250 միլիոն տոննա ածխածին, ստեղծել 10-ը միլիոն նոր աշխատատեղ: Միջազգային համագործակցության և համակարգման շնորհիվ այս նախաձեռնությանն են միացել հարյուրավոր տեղաբնակներ, ովքեր ևս աջակցում են այս տարածաշրջանի բարեալվման աշխատանքներին:
Քենիացի կանայք իրենց համայքներում իրականացնում են կլիմայի հզորացմանն ուղղված աշխատանքներ
Կլիմայի փոփոխությանն ուղղված «Կանաչ գոտի» շարժման(Green Belt Movement) նպատակն է ամրապնդել և հզորացնել գյուղական համայնքների կարողությունները կլիմայի դեմ պայքարում: Տարբեր նախաձեռնությունների միջոցով նրանք ազգային մակարդակով իրազեկում են կլիմայի դեմ պայքարում անտառների և տեղի բնակչությա դերի կարևորության մասին:
Կանաչ գոտի շարժման տարբեր նախաձեռնությունների միջոցով կազմակերպությունը ներկայացնում է, թե ինչպես կարող են տեղական համայնքները քայլեր ձեռնարկել իրենց կյանքի և շրջակա միջավայրի բարօրության ուղղությամբ: Թեև կանայք իրենց ընտանիքներում ստանձնում են հիմնական գործառույթները, այնուամենայնիվ նրանց ձայնը հաճախ անտեսվում է կլիմայի վերաբերյալ քաղաքականության և այդ ոլորտից դուրս որոշումներ կայացնելու հարցում: Կլիմայի դիմակայունությանն ուղղված աշխատանքներում նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելով՝ կանայք իրենք համայնքներում դառնում են առաջնորդներ՝ այսպիսով լսելի դարձնելով իրենց ձայնը:
4.Հայաստանի համայնքները պատասխանատվություն են ստանձնել երկրի անտառային ոլորտի «առողջացման» գործում
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է` տեղակայված Ուոբուրն և Երևան քաղաքներում, որն իրականացնում է կենսական նշանակության բնապահպանական ծրագրեր Հայաստանի և Արցախի աղքատ և անտառազուրկ գոտիներում։ Հիմնադրումից մինչ օրս տարբեր ծրագրերի իրականացան միջոցով Հիմնադրամը տնկել է ավելի քան 6500000 ծառ և ջանասիրաբար շարունակում է ընդլայնել իր հավակնոտ ծրագրերը: Այն Հայաստանում գործող ամենամեծ հասարակական կազմակերպություններից է և ունի 72 հիմնական և տարեկան ավելի քա 150 սեզոնային աշխատակից:
Ազգային փոքրամասնությունների և անհետացման եզրին գտնվող լեզուների միջոցով մարդկանց, երկրների և բնության նորովի բացահայտում
Ապրել-լեզու-երկիր (Living-language-land) կազմակերպության նպատակն է հանրությանը լուսաբանել անհետացման եզրին գտնվող ազգային փոքրամասնությունների մասին՝ նրանց լեզվով հնչեցնելով երկիր մոլորակն ու բնությունը նկարագրող 26 բառ: Կլիմայի բացասական ազզդեցության մեղմացման ուղղությամբ համաշխարհային հանրության կողմից տարվող աշխատանքների եռուն շրջանում այս բառերը թարմ ոգեշնչման աղբյուր են հանդիսանում և մղում այս գաղափարի հետևորդներին գործել մեկ գաղափարի շուրջ, որոնք միտված են պաշտպանելու մարդկությանը և մեր շրջակա միջավայրը:
6.Տեղական ավանդական գիտելիքները՝ որպես կլիմայական շարժման խթանիչ ուժ
Տոտեմ Լատամատը (Totem Latamat) Մեքսիկայի Տոտոնակ ցեղի գաղափարախոսություններից մեկն է, որտեղ ասվում է, որ մարդկային ճակատագրերը սերտորեն կապված է բնության հետ: Չորսուկես մետր բարձրությամբ փայտե տոտեմի արձանը կտրել-անցել է Ատլանտյան օվկիանոսը՝ Border Crossing’s ORIGINS փառատոնին ներկայացվելու համար և այժմ ճանապարհորդում է դեպի Գլազգո՝ մասնակցելու COP26-ին:
Ըստ նկարիչ Ջուն Տուբիրսիոյի՝ Տոտեմի վերևում փորագրած կոլիբրիները խորհրդանշում են նոր գիտակցության ձգտման գաղափարը և հանդիսանում են խաղաղության սուրհանդակներ մարդկանց և բնության միջև: Տոտեմի հետևի մասում ներկայացված է աշխարհում տիրող արտակարգ դրությունը։
«Մենք այնքան մոտ ենք օրհասական պահին, որ Տոտոնակի մշակույթի խորհրդանիշներից մեկը՝ բարձրացրած ձեռքերը խորհրդանշում են հոգու և սրտի միջև հավասարակշռություն ձեռք բերելու մեր բոլորիս իղձը: Մենք պետք է աղոթքների, տիեզերք ուղարկվող մեր մտքերի, կապերի և օրենքների կիրառման միջոցով հոգ տանենք Երկիր մոլորակի մասին», - նշեց պարոն Տուբրիսիոն:
7.Կամավորների համաշխարհային ցանցը բնությունը վերականգնելու նպատակով կառուցում է ճամբարներ
«Էկոհամակարգերի վերականգնման ճամբարներ» նախաձեռնությունը համաշխարհային շարժում է, որի նպատակն է համաշխարհային մակարդակով ջանքերի միավորման միջոցով վերականգնել տեղական էկոհամակարգերը: Այս շարժման նպատակն է ներգրավվել շուրջ 100 միլիոն աջակից, որոնց ջանքերի շնորհիվ մինչև 2030թ.-ը կկանաչապատվի շուրջ 100 տեղամաս: Մինչ օրս՝ գրեթե 15000 կամավորի շնոհիվ աշխարհի 43 տարբեր վայրերում տնկվել է ավելի քան 1000000 ծառ:
Նախաձեռնության նպատակն է համախմբել ազգային և համաշխարհային մակարդակով ընդգրկված ճամբարականներին՝ կիսելու իրենց լավագույն փորձի օրինակները, որոնք ըստ էության հանդիսանում են բնական, «կենդանի» լաբորատորիաներ: Այս համագործակցության միջոցով նրանք ոչ միայն հսկայական առաջընթաց են գրանցել շրջակա միջավայրը վերականգնելու գործում, այլև դրականորեն են ազդել այն մարդկանց կյանքի վրա, որոնց համար բնությունը հանդիսանում է ապրուստի հիմնական միջոց: