14 Nov, 2019

Քերոլին Մուգարը արժանացել է ՀՀ վարչապետի և Շրջակա միջավայրի նախարարի բարձր գնահատականին տասնյակ տարիներ շարունակ Հայաստնում բնապահպանական և բարեգործական նախաձեռնություններ ծավալելու համար:

«Էյ Թի Փի»-ի հիմնադիր, ամերիկահայ ակտիվիստ Քերոլին Մուգարը «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովի ընթացքում անցյալ ամիս արժանացավ դրվատանքի խոսքերի ՝  ի պատիվ հայանպաստ գործունեության ծավալման, ինչպես նաև բնապահպանական բազմաթիվ  ծրագրեր իրականացնելու համար:

 

 Տիկին Մուգարը «Էյ Թի Փի»-ն հիմնադրել է 1990-ական թվականներին, երբ Հայաստանը գտնվում էր ծանր էներգետիկ ճգնաժամում և մարդիկ իրենց կացարանները ջեռուցելու և սնունդ պատրաստելու համար  ստիպված էին համատարած օգտագործել փայտանյութ:  Այդ տարիներին երկիրը զրկվեց  քաղաքային և գյուղական կանաչ տարածությունների զգալի մասից, ուստի այդ տարածքների վերականգնումը դարձավ «Էյ Թի Փի»-ի առաջնայնություններից մեկը: Դրան հաջորդող տարիներին «Էյ Թի Փի»-ն հիմնադրել է չորս տնկարան, չորս ջերմոց և երկու բնապահպանական կրթության կենտրոն: Իր գործունեության ընթացքում Հիմնադրամը ստեղծել է  80 հիմնական և տասնյակների հասնող սեզոնային աշխատատեղեր: Ավելին,  հազարավոր աջակիցների, բազմապրոֆիլ հիմնադրամների և կազմակերպությունների շնորհիվ  ծառատունկ  է իրականացրել Հայաստանի և Արցախի ավելի քան 1300 տեղամասում:

                                                                                                                       

Անտառների վերաբերյալ անդրանիկ համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գովեստի խոսք հղեց տիկին Մուգարին և հայտարարեց, որ Հայաստանի անտառներից մեկի որոշ հատվածը հավետ կկոչվի նրա ընտանիքի անունով: 

 

«Ձեր աշխատանքը անգնահատելի է: Ձեր կողմից ծավալած  բարեգործական նախաձեռնություններից շատերը անկախության հռչակումից մինչ այժմ էապես նպաստել են Հայաստանի զարգացմանը», նշել  է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անտառների մասին գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ:  Տեղեկացնեմ, որ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի 25-ամյակին ընդառաջ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել Մարգահովտի անտառի տարածքում ստեղծել Մուգար ընտանիքի անվան պահպանվող տարածք»,- եզրափակել է վարչապետը :

 

Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում «Էյ Թի Փի»-ն իրականացրել է զգալի ներդրումներ, այդ թվում  հիմնել է Միրաք ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարանը, Մայքլ և Վիրջինիա Օհանյանների կրթական կենտրոնը, Բիլեզիկյան ընտանիքի անվան փորձարարական ջերմոցը և Հրանտ Դինքի անվան անտառը: Գյուղն աչքի է ընկնում իր չքնաղ բնությամբ և մաքուր օդով և վերջին 15 տարվա ընթացքում հանդիսանում է «Էյ Թի Փի»-ի բազմաթիվ ծրագրերի իրականցման վայրը:

 

Անտառների վերաբերյալ անդրանիկ գագաթնաժողովը Հայաստանի ամերիկյան համալսարանում ժողովել էր անտառագիտության ոլորտի համաշխարհային մասնագետների` ոլորտի  հրատապ հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումներ, լիագումար և զուգընթաց նիստեր անցկացնելու համար: Համաժողովի շրջանակում կազմակերպվել էին նաև դաշտային այցելություններ Դիլիջան ազգային պարկ և Մարգահովիտ գյուղ: Հայաստանի հյուսիսում գտնվող Մարգահովիտ գյուղում «Էյ Թի Փի»-ն աշխատատեղերով է ապահովում բազմաթիվ մարդկանց; Ավելին նույն գյուղում տեղակայված Միրաք տնկարանը ունի մեկ միլիոնից ավելի ծառ տնկելու հնարավորություն: Հիմնադրամի գրանցած առաջընթացի և հաջողությունների գերակշռող մասը ուղղակիորեն տիկին Մուգարի անմնացորդ նվիրվածության և օգնելու պատրակաստակամության արդյունքն են:

 

Համաժողովին հաջորդող օրերին տեղի ունեցավ ևս մեկ իրադարձություն. Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տիկին Մուգարին պաշտոնապես պարգևատրեց ոսկե մեդալով՝ ի ճանաչումն մեկ քարրորդ դար «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը գլխավորելու համար:

 

«Մեզ համար մեծ պատիվ է Շրջակա  միջավայրի նախարարության կողմից շնորհված ոսկե մեդալը պաշտոնապես հանձնելու Քերոլին Մուգարին»,- նշել է էրիկ Գրիգորյանը՝ հոկտեմբերի 25-ին կայացած ժողովի ժամանակ: «Այս մեդալը  Հայաստանում բնապահպանական ոլորտում շնորհվող բարձրագույն պարգևն է, և մենք այն հանձնում ենք տիկին Մուգարին  բնապահպանության ոլորտում զգալի ավանդ ունենալու համար: Շնորհավորում ենք Ձեզ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի 25-ամյակի կապակցությամբ և բարձր ենք  գնահատում  այս կազմակերպության ձեռքբերումները»,- եզրափակեց պարոն Գրիգորյանը:

 

Չնայած իր փոքր չափերի՝ Հայաստանը մեծ ջանքեր է ներդրել պաշտպանելու իր անտառները: Ավելին, երկիրը ներկայանում է նոր, վերանայված քաղաքական հանձնառությամբ, այն է՝ պաշտպանել, վերականգնել և ընդլայնել Հայաստանի անտառածածկ տարածքները: ՀՀ կառավարությունը ներկայումս նպատակ ունի կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի շրջանակում  մինչև 2050 թվականը կրկնապատկել երկրի անտառածածկը:

 

Քերոլին Մուգարը հիմադրել է «էյ Թի Փի»-ն 1994թ.-ն՝ նպատակ ունենալով կանխել երկրի անտառածածկույթը իսպառ կորցնելու վտանգը: Անցյալ ամիս կայացած համաժողովից զատ Հիմնադրամը այս տարի նշեց իր գործունեության 25-ամյակը, որի շրջանակում  Միացյալ նախանգներում կազմակերպվեցին մի շարք դրամահավաքներ, Բոստոնում և Լոս Անջելեսում անցկացվեցին հիշատակի ծառատունկեր: Ավելին,  այս աշուն Հիմնադրամը Հայաստանում կտնկի իր վեց միլիոներորդ ծառը: 


«Էյ Թի Փի»-ի նպատակն է ծառերի միջոցով նպաստել ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացմանն ու շրջակա միջավայրի պահպանմանը։ Մեր առաքելութունն իրականացնելիս առաջնորդվում ենք հետևյալ խնդիրներով. աջակցել մարդկանց և, առաջին հերթին, կարիքավորներին՝ միաժամանակ պահպանելով բնական էկոհամակարգերը: «Էյ Թի Փի»-ն ստեղծել է ծառերի հետ կապված հարյուրավոր աշխատատեղ և կրթել տասնյակ հազարավոր աշակերտների բնապահպանական թեմաներով: Բնապահպանական կրթությունը երիտասարդ սերունդներին ոգեշնչում է շրջակա միջավայրը պաշտպանելու և պահպանելու համար:

 

Գագաթնաժողով հանուն անտառների.գլոբալ ջանքերը և Հայաստանը համաժողովի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար, ինչպես  նաև  միջոցառումների շարքին և դրանց վերաբերյալ տեսանյութերին ծանոթանալու համար այցելեք հետևյալ վեբ-կայքը՝ forestsummit.am.

 

Նկարներ

 

  1. Շրջակա միջավայրի նախարար. «Մեզ համար մեծ պատիվ է Շրջակա  միջավայրի նախարարության կողմից շնորհված ոսկե մեդալը պաշտոնապես հանձնելու Քարոլին Մուգարին:Այն բնապահպանության ոլորտում շնորհվող ամենաբարձր պարգևն է»,-նշել է նախարար Էրիկ Գրիգորյանը

 

  1. Քերոլինի մեդալըԱնտառների վերաբերյալ գագաթնաժողովից հետո շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Էյ Թի Փի»-ի հիմնադիր Քերոլին Մուգարին շնորհեց ոսկե մեդալ

 

  1. Վարչապետ.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անտառների վերաբերյալ գագաթնաժողովի բացման արարողության ընթացքում հայտարարեց, որ Մարգահովտի անտառի տարածքի մի մասը կկրի Մուգար ընտանիքի անունը: