01 Jun, 2020

#ԲնությանԺամը խորագրով ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Հունիսի 5-ին նշվող Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան ընդառաջ, «Էյ Թի Փի»-ն Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Կլիմայի փոփոխության ծրագրի հետ միասին, «Եմ-ը կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, հայտարարում են պաստառների մրցույթ երիտասարդների համար:

Երկու հաջողակ հաղթողները կստանան ճամփորդական հավաքածու ՄԱԶԾ-ից, Կառուցենք կամուրջներ ամսագրի ամբողջական հավաքածուն, «Էյ Թի Փի»-ի լոգոտիպով բազմակի օգտագործման տոպրակ, շապիկ և իրենց ծնողների հետ միասին մեկ օրվա գիշերակացի անվճար փաթեթ «Էյ Թի Փի»-ի Մարգահովիտի Օհանյանների անվան բնապահպանական ուսումնական կենտրոնում, որտեղ հնարավորություն կունենան օգտվել կենտրոնի հարմարություններից, կմասնակցեն անտառային արշավի, թռչնադիտման և բացօթյա դասարանում կզբաղվեն գործնական աշխատանքով:

ՊԱՍՏԱՌԻ ԹԵՄԱՆ Է՝ վտանգված տեղական կենսաբազմազանությունը։ 2020 թ․ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեման է կենսաբազմազանությունը:

Մասնակիցները պետք է.

Ա. մանրամասնորեն ծանոթանան թեմային, օգտվելով «Էյ Թի Փի» –ի՝ «Կառուցենք կամուրջներ» ամսագրից, ինչպես նաև՝ ինտերնետից և գրականությունից:

Բ.ստեղծեն պաստառ իրենց բնակավայրում գոյություն ունեցող որևէ վտանգված բույսի կամ կենդանու վերաբերյալ:

* Խորհուրդների և հարցերի համար կարող ես դիմել քո կենսաբանության ուսուցչին, իսկ եթե «Էյ Թի Փի»-ի Էկո Ակումբի անդամ ես, ապա նաև՝ համակարգողին:


ՊԱՍՏԱՌԻ ԴԻԶԱՅՆԸ կարող է պատրաստվել ձեռքով կամ համակարգչով: Այն պետք է ներառի կարևոր ուղերձ ընտրած թեմայի շուրջ և #EU4Climate, #ForNature հեշթեգերը: Ահա սրանք են մրցույթի կանոնները, իսկ հաջողությունը կախված է քո երևակայությունից:

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 12-15 տարեկան բոլոր ցանկացողները

ՊԱՍՏԱՌՆ ՈՒՂԱՐԿԵԼ՝ yerevan@armeniatree.org և eu4climate@nature.am հասցեներին՝ “Կենսաբազմազանության պաստառ” նշումով: Չմոռանաս նշել անուն,ազգանունդ, դպրոցիդ անվանումն ու հեռախոսահամարդ: Ձեռքով պատրաստված պաստառները կարելի է ներկայացնել՝ կցելով վերջինիս լուսանկարը:

ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 17 հունիսի, 2020 թ․

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ՝ Աշխատանքները գնահատելուց հետո, ժյուրին հունիսի 19-ին կհրապարակի երկու հաղթողների անունները:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

+ Մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքները կհրապարակվեն սոցիալական մեդիայում:

+ Մասնակիցներին սպասվում են անակնկալներ՝ թեմատիկ նյութեր և նվերներ: