14 Jul, 2020

Ամփոփիչ զեկույց - Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը

«Էյ Թի Փի»-ի և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի անունից ուրախ ենք ներկայացնել այս ամփոփիչ զեկույցը:

Սույն փաստաթղթում զետեղված են անցյալ տարի անտառագիտությանը նվիրված գագաթնաժողովի (Forest Summit) ընթացքում կայացած քննարկումների և վերլուծությունների վերաբերյալ ամփոփ տեղեկություններ: Թեև այս զեկույցում մանրամասն հնարավոր չէր ներառել համաժողովի ընթաքում հնչեցված բոլոր տեսակետներն ու կարծիքները, այնուամենայնիվ վերջինս Հայաստանի համար կարող է ուղենիշ հանդիսանալ առաջիկա 30 տարվա ընթացքում անտառվերականգնմանն ուղղված նպատակներին հասնելու համար:

Համաժողովը հատկանշական էր նաև նրանով, որ համախմբել էր բավականին մեծ թվով ոլորտի գիտակների, որոնց միջև կայացած գաղափարների, փորձի և գիտելիքների փոխանակման շնորհիվ կարող է շահել ոչ միայն Հայաստանը, այլև ողջ աշխարհը:

Շնորհակալ ենք բոլոր մասնակցիներին, նիստի անդամներին, բանախոսներին և աջակիցներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ կազմակերպել այս միջոցառումը:

Ավելին, անչափ ոգևորիչ է տեսնել, որ այդ գաղափարների որոշ մասը համաժողովին հաջորդող ամիսների ընթացքում արդեն իսկ կյանքի են կոչվել, ուստի մենք պատրաստ ենք շարունակական քննարկումների և աշխատանքների իրականացման շնորհիվ հասնել բոլորիս կողմից ստանձնած ընդհանուր նպատակին:

Ձեր կողմից ցանկացած արձագանք, առաջարկ կամ գաղափար ողջունելի է:

Կրկին, հայտնում ենք մեր երախտիքի խոսքերը Հայաստանը կանաչ դարձնելու ձեր ստանձնած հանձնառության համար:

Հարգանքով՝
Ալեն Ամիրխանյան և Ջինմարի Փափելյան