30 Nov, 2020

«ԷՅ ԹԻ ՓԻ» ԲՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ

«Էյ Թի Փի» ԲՀ-Ն պատրաստ է տրամադրել իր փորձը և օժանդակությունը ՝ օգնելու համար վերականգնել Արցախի անտառներն ու հարակից տարածքները, որոնք պատերազմի ընթացքում թիրախավորվել և վնասվել են Ադրբեջանի կողմից:

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանը ռազմական հանցագործությունների իր ցուցակին ավելացրեց Արցախի հնագույն անտառները ոչնչացնելու նպատակով սպիտակ ֆոսֆորական զինամթերքի օգտագործումը: Արդյունքում այրվել է 1815 հա կանաչ տարածք, որն անդառնալի վնաս է հասցրել բնական միջավայրին՝ անբնակ տարածքների վերածելով անտառները և մերձակայքը:

Նախքան ATP- ի վերատնկման գործընթացը սկսելը հիմնական շահագրգիռ մարմինները և կազմակերպություններն անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկեն տարածաշրջանում աշխատանքի անվտանգությունն ապահովելու համար: Նախ, պետք է կատարվեն նոր քարտեզագրումներ ըստ հրադադարի համաձայնագրի: Անհրաժեշտ կլինի «Էյ Թի Փի»-ին մուտք ապահովել դեպի այդ տարածքները: Այնուհետև, HALO Trust-ը պետք է ապահովի, որ բոլոր տարածքները զերծ լինեն պայթուցիկ նյութերից և վտանգներից: Վերջապես, պետք է ստուգել տարածքի հողի և ջրի աղտոտման մակարդակը:

Սպիտակ ֆոսֆորի օգտագործումը ոչ միայն սպառնալիք է Հայաստանի հարուստ կենսաբազմազանության, այլև ընդհանրապես տարածաշրջանում կյանքի համար: Քիմիական նյութերը կարող են հողի մեջ խորքում մնալ մի քանի տարի ՝ աղտոտելով ստորգետնյա ջրերն ու գետերը, վտանգի տակ դնելով արժեքավոր էկոհամակարգերը:

«Չնայած Արցախում այժմ հրադադար է, բայց դեռ պարզ չէ, թե որ անտառներում կարող ենք աշխատել և որոնցում չենք կարող աշխատել», - ասում է «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Արթուր Հարությունյանը: «Սահմանազատումն ավարտելուց հետո փորձագետները գծագրելու են վնասված տարածքները և որոշելու ավերածությունների աստիճանը: Դրանից հետո «Էյ Թի Փի»-ն կարող է զատել անտառվերականգնման տարածքները և տրամադրել մեր փորձը և տեղական առողջ տնկիները, որոնք կօգնեն այդ հողերին կյանք վերադարձնել»:

Հաջորդ խնդիրը, որը պետք է լուծել, ականների և այլ չպայթած զինամթերքի մնացորդներն են: HALO Trust ականազերծման կազմակերպությունը ներկայումս գտնվում է Ստեփանակերտում, Մարտունիում և Մարտակերտում ՝ որտեղ նրանք վնասազերծում են պայթուցիկ նյութերը և խաղաղ բնակիչներին սովորեղցնում խուսափել վտանգներից:

«Ես կապ եմ պահպանում Ստեփանակերտի փոխքաղաքապետի հետ: Ականազերծող կազմակերպություններն այնտեղ շատ աշխատանք ունեն անելու ՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, որից հետո մենք կկարողանանք շարունակել կանաչապատել քաղաքներում և գյուղերում գտնվող համայնքային վայրերը », - շարունակում է Հարությունյանը: «Ականազերծման գործողություններ պետք է իրականացվեն նաև անտառներում»:

Առաջիկա ամիսներին «Էյ Թի Փի»- ն պատրաստելու է ծրագիր Հայաստանում նոր անտառ հիմնելու համար՝ որպես պատերազմի հերոսների կենդանի հուշարձան: Համայնքները կկարողանան համախմբվել՝ նահատակված զինվորների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու և ծառեր տնկելով նրանց մեծարելու համար: Հուշահամալիրի վերաբերյալ ավելի շատ մանրամասներ կբացահայտվեն ժամանակի ընթացքում: