Մենք ընտրել ենք Համայնքային ծառատունկի 18 տեղամաս, որոնք կարող են հովանավորվել 2019թ.-ի ընթացքում: Ձեր նվիրատվության շնորհիվ համայնքներում կիրականացվի ծառատունկ, ծառերի խնամքի վերաբերյալ խորհրդատվություն և մշտադիտարկում: Ավելին, ծառատունկին զուգահեռ բնապահպանական կրթության դասընթացներ կանցկացվեն տվյալ տնկման տեղամասին կից համայնքում կամ դպրոցում՝ այսպիսով հովանավորներին դարձնելով նաև այս նախաձեռնության աջակիցները: Տեղամասի հովանավորության ենթակա գումարը՝ կախված տեղանքի ընտրությունից և չափից, կարող է տատանվել 7500-ից մինչև 50000 ԱՄՆ դոլարի սահմաններում:

So, how does your tree planting
program work?

Ականաշեն գյուղ

Ակնաշեն գյուղը հովանավորվել է Ազնոյան ընտանիքի կողմից՝ ի հիշատակ Նիկոլաս Ազնոյանի

Ազնոյանների ընտնիք

Ակնաշեն համայնքը 19-րդ դարից ի վեր հայտնի է խաղողի մշակությամբ, իսկ վերջերս աչքի է ընկնում նաև համեղ և հյութալի սալորի, դեղձի, խնձորի մեծաքանակ արտադրությամբ: Հաշվի առնելով տեղանքի նպաստավոր պայմանները՝ «Էյ Թի Փի»-ն գյուղի ղեկավարության հետ համատեղ մշակել է համայնքի զարգացման ծրագրեր: Մինչ այժմ, Հիմնադրամի կողմից Ակնաշեն համայնքում տնկվել է 4668 ծառ՝ գյուղի շուրջ 450 տնային տնտեսություններից յուրաքանչյուրին տրամադրելով 8-10-ը պտղատու ծառ: Այս ծառերը մարդկանց ապահովում են ինչպես սննդով, այնպես էլ նպաստում են բնակչության տնտեսական անկախություն ձեռք բերելու գործընթացին:

Համայնքի աջակցման ծրագիրը իրականացվեց Գրեյս Ազնոյանի և նրա ընտանիքի առատաձեռն նվիրատվության շնորհիվ՝ ի պատիվ Գրեյսի ամուսնու՝ երջանկահիշատակ Նիկոլասի, ով «Էյ Թի Փի»-ի ջերմեռանդ աջակիցներից էր:

«Մենք վաղուց ծանոթ էինք «Էյ Թի Փի»-ի գործունեությանը և գիտեինք նաև, որ Նիկը այս ծրագրի եռանդուն աջակիցներից էր: Սակայն, նախքան գյուղ այցելելը, լիովին չէինք գիտակցում ծրագրի ծավալների և տեղաբնակների կյանքում կազմակերպության զգալի դերի և ազդեցության մասին: Ընտանիքներին հարյուրավոր ծառեր տրամադրելը հսկայածավալ նախաձեռնություն է և վստահ ենք, որ Նիկը կհպարտանար դրանով»:

-Լինն Ազնոյան

Հաջորդ տարի «Էյ Թի Փի»-ն կավելացնի համայնքում տնկվող ծառերի քանակը՝ տրամադրելով ևս 150 ծառ ՝ համայնքային անտառում և 250 ծառ և թուփ դպրոցի տարածքում տնկելու համար: Ավելին, գյուղի դպրոցում և կրթական այլ հաստատություններում նախատեսված է անցկացնել բնապահպանական կրթության դասընթացներ:

4,668

Տնկված ծառերի քանակ

450

Շահառու ընտանիքների քանակ

Հովանավորության ենթակա Համայնքային ծառատունկի տեղամասեր

$7,500

ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

«Էյ Թի Փի»-ն 2017թ.-ից մինչ այժմ Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցի տարածքում տնկել է 370 պտղատու և դեկորատիվ ծառ: Հաջորդ տարի, Հիմնադրամը նախատեսում է ավելացնել ծառերի թիվը ևս 100 –ով: Ավելին, բնապահպանական կրթություն ծրագրի շրջանակում դպրոցում կանցկացվեն նաև դասընթացներ «Կենսաբազմազանություն» թեմայով:

$7,500

ՄԵԾԱՄՈՐԻ Թիվ 2 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

2013թ. -ից սկսած «Էյ Թի Փի»-ն Մեծամորի ավագ դպրոցի շրջակայքում տնկել է 696 ծառ: Հաջորդ տարի. Հիմնադրամը նախատեսում է ավելացնել ծառերի քանակը՝ տնկելով ևս 80 դեկորատիվ և 15 պտղատու ծառ:

$10,000

«Արբես» առողջության կենտրոն

1999թ. -ից մինչ այժմ «Էյ Թի Փի»-ն տնկել է 849 պտղատու և դեկորատիվ ծառ «Արբես» առողջության կենտրոնի տարածքում: Կենտրոնը հիմնադրվել է 1999թ. -ին և զբաղեցնում է նախկին «Արաբկիր» մանկական կլինիկական հիվանդանոցի շինությունը:

Հովանավորվել է

Սիլիկյան թաղամաս, Երևան

«Էյ Թի Փի»-ն 2005թ. -ից սկսած Երևանի Սիլիկյան թաղամասի բնակիչներին տրամադրել է 2000-ից ավելի պտղատու ծառ: Թաղամասը հիմնադրվել է Նորվեգիայի փախստականների խորհրդի կողմից: Հաջորդ տարվա ընթացքում Հիմնադրամը նախատեսում է բնապահպանական կրթության դասընթացներ անցկացնել համայնքի դպրոցում:

$15,000

Գեղակերտի Սուրբ Հարություն Եկեղեցի

«Էյ Թի Փի»-ն 2000թ. -ից մինչ այժմ եկեղեցու տարածքում տնկել է շուրջ 900 պտղատու և դեկորատիվ ծառ: Հաջորդ տարի Հիմնադրամը նախատեսում է ավելացնել ծառերի թիվը՝ տնկելով ևս 20 պտղատու ծառ:

Հովանավորվել է

Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց

«Էյ Թի Փի»-ն 2013թ. -ից մինչ այժմ դպրոցի տարածքում տնկել է 1410 պտղատու և դեկորատիվ ծառ: Հաջորդ տարի ծառերի թիվը նախատեսվում է ավելացնել ևս 100-ով: Ավելին, Հիմնադրամի բնապահպանական կրթություն ծրագրի շրջանակում դպրոցի սաների հետ կանցկվացվեն բնապահպանական թեմաներով դասընթացներ:

$20,000

Ներքին Խնձորեսկ համայնք և դպրոց

«Էյ Թի Փի»-ն 2010թ. -ից մինչ այժմ Ներքին Խնձորեսկի դպրոցի շրջակայքում տնկել է 225 պտղատու և դեկորատիվ ծառ: Հարավային սահմանամերձ այս համայնքի բնակիչներին տրամադրվել է նաև 2560 պտղատու ծառ իրենց տնամերձ հողամասերում տնկելու համար: Այս տարի «էյ Թի Փի»-ն նախատեսում է իր բնապահպանական կրթության դասընթացներ անցկացնել նաև գյուղի հիմնական դպրոցում:

$20,000

Խնձորեսկի դպրոց

«Էյ Թի Փի»-ն 2010թ. -ից մինչ այժմ դպրոցի տարածքում տնկել է ավելի քան 350 մրգատու ծառ և կանաչապատել հայոց ցեղասպանությունը հիշատակող հուշահամալիրի տարածքը: Հաջորդ տարի Հիմնադրամը նախատեսում է դպրոցում անցկացնել նաև բնապահպանական թեմաներով դասընթացներ:

$20,000

Մեծամորի Սուրբ Ղազար Եկեղեցի

«Էյ Թի Փի»-ն 2002թ. -ից մինչ այժմ եկեղեցու տարածքում տնկել է 3318 պտղատու և դեկորատիվ ծառ: Հաջորդ տարի Հիմնադրամը նախատեսում է «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի համագործակցությամբ համայնքի երիտասարդությանը ևս ներգրավվել իր բնապահպանական կրթության ծրագրերում:

Հովանավորվել է

Նոր Կյանք, Շիրակի մարզի

«Էյ Թի Փի»-ն 2006թ. -ից մինչ այժմ գյուղին տրամադրել է 3000-ից ավելի ծառ և ստեղծել համայնքնային փոքր անտառ: Հիմնադրամի հաջորդ տարվա ծրագրերում նախատեսված է տնկել ևս 200 ծառ, ինչպես նաև տեղի դպրոցում անցկացնել բնապահպանական տարբեր թեմաներով դասընթացներ:

Հովանավորվել է

Մարալիկի համայնքային այգի

«Էյ Թի Փի»-ն 2013թ. -ից մինչ այժմ Մարալիկ համայնքում տնկել է շուրջ 4000 ծառ: Հաջորդ տարի Հիմնադրամը նախատեսում է ավելացնել ծառերի քանակը ևս 400-ով, ինչպես նաև բնապահպանական տարբեր թեմաներով դասընթացներ անցկացնել քաղաքի դպրոցներում

Հովանավորվել է

Բերձորի համայնքային այգու ստեղծում և համայնքաբնակներին ծառերի տրամադրում

?

$35,000

?

«Էյ Թի Փի»-ն 2011թ.-ից մինչ այժմ Պտղունք գյուղում գտնվող «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի տարածքում տնկել է 2134 ծառ: Հաջորդ տարի Հիմնադրամը նախատեսվում է տնկել ևս 160 ծառ, ինչպես նաև բնապահպանական կրթություն ծրագրի շրջանակում անցկացնել դասընթացներ ծրագրում ներառված կանանց և նրանց երեխաների հետ:

$40,000

ՍԱՐՈՒԽԱՆ ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՏԱՌ

«Էյ Թի Փի»-ն 2016թ. -ից մինչ այժմ Սարուխան գյուղում համայնքային փոքր անտառստեղծելու նպատակով տրամադրել է 5634 ծառ: Հաջորդ տարի անտառում նախատեսվում է տնկել ևս 1000 ծառ, ինչպես նաև Հիմնադրամի բնապահպանական կրթություն ծրագրի շրջանակում անցկացնել դասընթացներ համայքնի դպրոցում:

$40,000

ՀԱԼԻՁՈՐ ԿԱՅԱՆ և ՀԱՄԱՅՆՔ

«Էյ Թի Փի»-ն 2013թ. -ից մինչ այժմ Տաթև վանական համալիր տանող ճոպանուղու Հալիձոր կայանի շրջակայքում տնկել է պտղատու և դեկորատիվ ծառ, իսկ համայնքի շուրջ 115 ընտանիքի տրամադրել պտղատու ծառեր: Ընդհանուր առմամբ, Հալիձոր համայնքին տրամադրվել է շուրջ 3300 ծառ:

$50,000

ՄՈՎՍԵՍ ԳՅՈՒՂ, ՇԱՄՇԱԴԻՆԻ ՇՐՋԱՆ

«Էյ Թի Փի»-ն 2014թ. -ից մինչ այժմ հայ-ադրբեջանական լարված սահմանագոտում գտնվող Մովսես գյուղում տնկել է շուրջ 2000 ծառ, ինչպես նաև յուրաքանչյուր տնտեսության տրամադրել պտղատու ծառեր իրենց տնամերձ հողամասերում տնկելու համար: Այս ամառ Հիմնադրամը նախատեսում է տնկել ևս 100 ծառ գյուղի տարածքում, ինչպես նաև համայնքի դպրոցում անցկացնել բնապահպանական կրթության դասընթացներ:

$50,000

«Տիրամայր Հայաստանի» ճամբար, Ծաղկաձոր

«Էյ Թի Փի»-ն 2002թ. -ից մինչ այժմ Ծաղկաձորում գտնվող «Տիրամայր Հայաստանի» ամառային ճամբարի շրջակայքում տնկել է 4382 դեկորատիվ և պտղատու ծառ: Այս ամառ Հիմնադրամը նախատեսում է նաև իր բնապահպանական կրթության ծրագրի շրջանակում ճամբարանակնների հետ անցկացնել «Անտառների դերը» թեմայով դասընթացներ:

$50,000

ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 78 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ, Մալաթիա-Սեբաստիա վարչ. Շրջան

«Էյ Թի Փի»-ն 1996թ. -ից մինչ այժմ մանկապարտեզի շրջակայքում տնկել է շուրջ 3000 դեկորատիվ և պտղատու ծառ: Հաջորդ տարի Հիմնադրամը նախատեսում է ավելացնել տնկումների քանակը ևս 150 ծառով, ինչպես նաև իր բնապահպանական կրթություն ծրագրի շրջանակում մանկապարտեզի սաների հետ անցկացնել բնապահպանական տարբեր թեմաներով դասընթացներ:

Աջակցեք «Էյ Թի Փի»-ին գործունեության 25-ամյակի կապակցությամբ: Մանրամասների համար կապ հաստատեք մեզ հետ
information at: jeanmarie@armeniatree.org