Մեր կազմակերպությունը սկսել է մեծ հույսով
«Էյ Թի Փի»-ի առաքելությունն է աջակցել հայ ժողովրդին ծառերի օգտագործման մեջ՝ բարելավելու իրենց կենսամակարդակը և պաշտպանել գլոբալ շրջակա միջավայրը: Դրանով մենք առաջնորդվում ենք ինքնաբավությունը խթանելու, առաջին հերթին նվազագույն ռեսուրսներ ունեցողներին օգնելու և բնիկ էկոհամակարգը պահպանելու անհրաժեշտությամբ: Մենք շարունակում ենք ապագայի հույսով տնկել, ապահովել մեր ժողովրդին տնտեսական հնարավորություններ և տնտեսական անվտանգություն, օգնել կայունացնել սահմանամերձ գյուղերը և պահպանել ու հարստացնել մեր երկրի շրջակա միջավայրը:
Մենք պետք է շարունակենք. Այժմ, առավել քան երբևէ, մենք պետք է մեր ուժերը կենտրոնացնենք մեր երկիրը վերակառուցելու, պահպանելու և հարստացնելու վրա: Մեր հավաքական ջանքերը ամրապնդում են Հայաստանի անվտանգությունը և նրա ժողովրդի բարեկեցությունը։
«Երբ արմատները խորն են, քամուց վախենալու պատճառ չկա»:
Նվիրաբերելով Armenia Tree Project-ի անտառտնտեսության հիմնադրամին՝ դուք ներդրումներ եք կատարում մեր հայրենիքի ապագայի համար: