Ամրացնենք արմատները մեր հայրենիքի և սփյուռքի միջև

«Էյ Թի Փի»-ն հավատում է, որ մարդն ու բնությունը սերտորեն փոխկապակցված են, և որ առողջ էկոհամակարգ ստեղծելու համար անհրաժեշտ է միավորվել բնության շուրջ, պաշտպանել և պահպանել այն: Չնայած որ լրջորեն անհանգստացած ենք հայրենիքում վերջերս տեղի ունեցած սահմանային բախումներից և ամենամեծ ծաղկուն հայկական գաղթօջախ ունեցող Լիբանանում տեղի ունեցած աղետալի իրադարձություններից, մենք, այժմ քան երբևէ, գիտակցում ենք մարդկանց և մոլորակի հետ աշխատելու հույժ կարևորությունը:

Ինչպե̉ս օգնել

Լիբանան. «Էյ Թի Փի»-ն նվիրաբերություն է կատարել Լիբանանի անտառվերականգնման նախաձեռնությանը, որը սնունդ և այլ պարագաներ է առաքում աղետից տուժած մարդկանց և կարիքավորներին:

Հայաստան.Մենք կազմակերպել ենք դրամահավաք՝ սահմանամերձ գյուղերի երեխաներին հնարավորություն ընձեռելու համար Մարգահովտի բնապահապանական կրթության կենտրոնում մեկ շաբաթ տևողությամբ էկո ճամբարներ ծրագրին մասնակցելու համար: Ձեր նվիրաբերությունները կօգնեն հոգալ տրանսպորտի, սննդի, կացության և երեխաների ժամանցի հետ կապված ծախսերը: Կարող եք նվիրաբերել ArmeniaTree.org/en/donation վեբ կայքում ՝ ընտրելով հետևյալ ցուցումների վանդակը «էկո ճամբար Տավուշի երեխաների համար»

Վերջին 25 տարվա ընթացքում «Էյ Թի Փի»-ն յուրացրել է Հայաստանում առողջ ծառեր տնկել ու եւ աճեցնելու արվեստը եւ կատարելագործել երկրի բնական ռեսուրսների պահպանմանն ու բազմացմանն ուղղված հմտությունները.

Կարևոր իրադարձություններ

Տնամերձ տնկարաններ ծրագրի միջոցով «Էյ Թի Փի»-ն գյուղաբնակներին ապահովում է հավելյալ եկամտով

20 Jan, 2022

Կարդալ Ավելին