Էկոճամբարներ Հայաստանում

2017թ. -ին մեր ամառային էկոճամբարների մեկնարկից մինչ այժմ ծրագրում ներգրավվել են ավելի քան 250 ճամբարական: Այլ ճամբարներ այցելությունների ընթացքում «Էյ Թի Փի»-ն դասընթացներ է անցկացրել շուրջ 2000 երեխայի հետ:

Վերջին երկու տարիներին՝ ամռանը, «Էյ Թի Փի»-ն իրականացրել է չորս օր տևողությամբ էկոճամբարների ծրագիր՝ ներգրավվելով հազարավոր երեխաների: Ծրագրում ընդգրկված էին գետերի և անտառների էկոհամակարգերի, կենսաբազմազանության, հրդեհների կանխարգելման և թափոնների կառավարման թեմաներով գործնական պարապմունքներ:

Մեր նպատակն է մշակել ուսումնամեթոդական նյութեր և ծրագրեր, որոնք կխթանեն կրտսեր բնապահպանների դաստիարակմանը, նրանց միջև կապերի հաստատմանը, և խնդիրների լուծման հմտությունների զարգացմանը ՝ միաժամանակ երեխաներին հնարավորություն ընձեռվելով ամառային երկարատև ամիսներն անցկացնել բնության գրկում:

Մեկ օր «Էյ Թի Փի»-ի ճամբարականի հետ

Օր առաջին: Թափոնների Կառավարում

Ճամբարականների առաջին օրը բավականին հագեցած է և ոգևորիչ, քանի որ թափոնների կառավարման և վերամշակման տարբեր միջոցառումների և ուսումնասիրությունների միջոցով նրանք ծանոթանում են բնության հետ:

Օր՝ երկրորդ: Գետերի կենսաբազմազանության ուսումնասիրություն

Առավոտյան յոգայի և գետերի կենսաբազմազանության վերաբերյալ դասընթացից հետո ճամբարականները մեկնում են արշավի դեպի մոտակա Աղստև գետ, որտեղ ջրի որակը ստուգելու նպատակով ուսումնասիրում են անողնաշարավոր կենդանիների, համեմատում ջրի փորձանմուշներն ու քարերը: Խոշորացույցի միջոցով երեխաներն ուսումնասիրում են ջրային միջատներին՝ միևնույն ժամանակ զվարճանալով բնության գրկում: Խաղերից հետո, ճամբարականները Օհանյան կրթական կենտրոն վերադառնալուց հետո քննարկում են կենսաբազմազանության վերաբերյալ իրենց ունեցած փորձն ու կիսվում իրենց տպավորություններով:

Օր՝ երրորդ: Անտառային էկոհամակարգերի ուսումնասիրություն

Երրորդ օրվա ընթացքում երեխաները ծանոթանում են բուսական և կենդանական աշխարհի հետ: Նրանք այցելում են Միրաք ընտանիքի անվան տնկարան, ճաշում, այնուհետև գնում արշավի մոտակա անտառ՝ ուսումնասիրելու կենսաբազմազանությունը: Տարբեր խաղերի միջոցով անտառում երեխաները ճանաչում են տարբեր ծառատեսակներ, որոշում ծառերի բարձրությունն ու բույսերի մակերևույթից ջրի գոլորշիացումը (տրանսպիրացիա):

Օր՝ չորրորդ: Անդրադարձ և քննարկում

Եզրափակիչ օրը ճամբարականները իրենց ստացած գիտելիքների հիման վրա պատրաստում են շրջակա միջավայրին առնչվող իրենց պատկերացրած ապագա ծրագրերի վերաբերյալ պաստառներ: Ծրագրի ավարտին երեխաները զինվում են բնապահպանական գիտակցությամբ՝ դառնալով շրջակա միջավայրի ակտիվ ջատագովներ: