Ներգրավելով հաջորդ սերնդին այսօր սեփական համայնքներում փոփոխություն մտցնելու գործում:
«Էյ Թի Փի»-ի էկո-ակումբների գաղափարն ուղղված է էկոլոգիական գիտելիքներով զինված հզոր ուսանողական համայնքի ստեղծմանը, որը կզարգացնի համապատասխան հմտություններ իրենց համայնքներում բնապահպանական մինի նախագծեր իրականացնելու համար՝ փոխելով այլ ուսանողների և համայնքի անդամների վարքագիծը: Ներկայումս մենք ունենք 38 էկո-ակումբ Հայաստանի տարբեր մարզերում։ Նրանց կողմից իրականացված ծրագրերը ներառում էին «Խոտաբույսերի և բույսերի տեղական տեսակների կարևորությունը և օգտագործումը» ձեռնարկի հրատարակումը, բացօթյա էկո գրադարանի ստեղծումը, փորձարարական ջերմոցի, մինի պարտեզի ստեղծումը, էկո գրիչների և էկո էջանիշների արտադրությունը, շարժական Էկո թատրոնի նախաձեռնություն, համայնքային պարկի հիմնում և այլն։
Կապվեք մեզ հետ yerevan@armeniatree.org հասցեով՝ ավելին իմանալու, թե ինչպես կարելի է Էկո-ակումբներ բերել ձեր համայնք: