3 Հունիս 2025 · Ամբողջ Հայաստանում

«Արմենիա թրի փրոջեքթը» 2025-ի գարնանն ավելի քան 708,000 ծառ է տնկել

home-news-3
3 Հունիս 2025 · Ամբողջ Հայաստանում

Ծառատունկի ռեկորդային արդյունք․ Հայաստանի 9 մարզերի տասնյակ համայնքներում տնկվել է ավելի քան 708,000 ծառ։

Այս գարնանը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն ստացել է իր պատմության մեջ մեկ սեզոնի ընթացքում ծառատունկի ռեկորդային արդյունք՝ Հայաստանի 9 մարզերի տասնյակ համայնքներում տնկելով ավելի քան 708,000 ծառ։

Ծառատունկի այս ծավալուն աշխատանքն իրականացվել է հիմնադրամի տնկման ողջ ցանցի ներգրավմամբ։ Չորս հիմնական տնկարաններում և բակային տնկարաններում աճեցված տնկիները տեղափոխվել են անտառապատման տարածքներ, դպրոցների բակեր և համայնքային կանաչ գոտիներ, որտեղ դրանց տնկման աշխատանքներին մասնակցել են հարյուրավոր սեզոնային աշխատողներ և կամավորներ։

Աշխատանքների հիմքում ոչ միայն տնկված ծառերի քանակն էր, այլև դրանց հետագա աճի ու պահպանության ապահովումը։ Յուրաքանչյուր տարածքի համար նախապես ընտրվել են համապատասխան ծառատեսակներ, մշակվել են ոռոգման ժամանակացույցեր և համայնքների հետ համաձայնեցվել տնկիների խնամքի ու պահպանության պարտավորությունները՝ հաշվի առնելով նախորդ տարիների փորձն ու քաղած դասերը։

Գարնանային տնկման սեզոնի ավարտից հետո հիմնադրամի թիմերն արդեն սկսել են նախապատրաստվել աշնանային աշխատանքներին՝ սերմերի հավաքից մինչև տկարաններում նոր տնկիների աճեցում։ Նպատակն է շարունակել կանաչ գոտիների ստեղծման աշխատանքները՝ արձագանքելով երկրում դրանց նկատմամբ աճող պահանջարկին։

Օգնե՛ք մեզ աճեցնել ավելի կանաչ Հայաստան։

Ձեր նվիրատվությունը Անտառային հիմնադրամին ծառեր է տնկում և ներդրում կատարում մեր հայրենիքի ապագայի մեջ։